Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը ելույթ ունեցավ Ստամբուլում

Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը ելույթ ունեցավ Ստամբուլում

Արետ և Մոնիք Երկանյանների հովանավորությամբ և Ստամբուլի Եսայան Սանյաց Միության հրավերով մարտի 7-ին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը 64 հոգանոց կազմով մեկնեց Ստամբուլ:

Մի քանի օր անց Ստամբուլի Համագումարների դահլիճում կայացավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլի և Եսայան Սանյաց միության «Մարալ» երգի պարի անսամբլի համատեղ համերգը` նվիրված անսամբլի հիմնադրման 80-ամյակին:

Ավելի քան 200 տեղաբնակ հայազգի արտիստներ, որոնք անգամ հայերեն չգիտեին, ալթունյանցիների հետ պարում էին հայկական ազգային պարեր` շնորհիվ «Մարալ » անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարպիս Չապկանի։

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում