USD
EUR
RUB

Ճիշտ է այսօր չկա այն Կինոյի տունը, որի ստեղծման, կայացման համար ժամանակին մեծ ջանքեր է գործադրել նաև Լաերտ Վաղարշյանը, չկա Դիլիջանի ստեղծագործական տունը, չկան շատ այլ կինոկառույցներ, մենք անցել ենք, մեր երկիրն անցել է դժվարին ժամանակների միջով, բայց մենք պարտավոր ենք հիշել մեր վարպետներին․ Հարություն Խաչատրյան

 
 
 

Անվանի հայ կինոռեժիսոր, կինոգործիչ Լաերտ Վաղարշյանի անունը ոչ միայն հայ կինոյի կինոստեղծման տարեգրությունում է, ոչ միայն կապված է խաղարկային և վավերագրական այն ֆիլմերի հետ՝ «Առաջին սիրո երգը», «Աքսորական 011», «Կոչված են ապրելու», «Մարտիրոս Սարյան», «Արամ Խաչատրյան» և այլն, որոնք սիրված են ու ընդունված, այլ նաև սերտորեն կապված է Կինոյի տան, Կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տան ստեղծման, կառուցման հետ:

Թեև այսօր չկա Կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տունը, չկա այն Կինոյի տունը, որի ստեղծման, կայացման համար մեծ ջանքեր է գործադրել նաև Լաերտ Վաղարշյանը՝ 1969-1975 թվականներին լինելով Կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարը, այնուհանդերձ, Լաերտ Վաղարշյանի «Վերադարձը» կինոյի տուն մեծ հուզմունքով ընդունեցին նրա գործընկերները, ուսանողները, ժամանակակիցները, նրա կինոյի երկրպագուներն ու նրա հանդիսատեսը:

Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում բացվեց Լաերտ Վաղարշյանին նվիրված լուսանկարների հետահայաց ցուցահանդեսը, ինչպես նաև առաջին անգամ մեծ էկրանին տասնամյակներ անց ցուցադրվեց «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը:

Բացելով հանդիսությունը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ այս երեկոն տուրք է անվանի կինոռեժիսորի վաստակին, որ նրա «Վերադարձով» կինոյի տուն, ցանկություն կա հիշելու մեր կինոյի վարպետներին, նրանց անցած ճանապարհը, գնահատելու նրանց վաստակը և երախտապարտ լինելու, շնորհակալ լինելու:

«Ճիշտ է այսօր չկա այն Կինոյի տունը, որի ստեղծման, կայացման համար ժամանակին մեծ ջանքեր է գործադրել նաև Լաերտ Վաղարշյանը, չկա Դիլիջանի ստեղծագործական տունը, չկան շատ այլ կինոկառույցներ, մենք անցել ենք, մեր երկիրն անցել է դժվարին ժամանակների միջով, բայց մենք պարտավոր ենք հիշել մեր վարպետներին և Լաերտ Վաղարշյանի այս «վերադարձով» կինոյի տուն, մենք ուզում ենք ասել, որ սա մեր կինոյի մարդկանց տունն է և նրանք միշտ պետք է լինեն այստեղ, պետք է լինի կինոմիջավայրը, կինոմթնոլորտը»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

Իր խոսքում Լաերտ Վաղարշյանի դուստրը՝ նկարչուհի Մարինա Վաղարշյանը, իր ուրախությունը հայտնեց, որ այսօր կենդանանում է կինոմիջավայրը, կինոմթնոլորտը, և որ կինեմատոգրաֆիստների միությունը նաև Լաերտ Վաղարշյանին նվիրված այս երեկոյի, այս ցուցադրության միջոցով է փորձում «վերադարձնել» մեր անվանի կինոգործիչներին:

Լաերտ Վաղարշյանի մասին երեկոյի ընթացքում խոսեցին և իրենց հիշողություններով կիսվեցին նաև վարպետի աշակերտները՝ կինոռեժիսորներ Հրանտ Հակոբյանը, Ռուբեն Քոչարը, Սեյրան Շահսուվարյանը, նրա գործընկերներից՝ անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը:

«Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմը, որն առաջին անգամ էր տասնամյակներ անց ցուցադրվում մեծ էկրանին և նույնիսկ կինոգործիչներից շատերն այն չէին դիտել, ներկայացրեց կինոքննադատ Անետա Երզնկյանը և շարունակվեց երեկոն մեկ գավաթ գինու, ջերմ հիշողությունների, զրույցների, լուսանկարներից եկող զգացողությունների շուրջ:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Լրահոս
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Աթոռում Ապրել խաղաղ Դլե յաման Ղողանջ եղեռնական Ադանա Ազատություն ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Ֆիլհարմոնիկի «Նոր կամերատա» անսամբլը կնշի տասնամյակը Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցին առնչություն չունի ոստիկանների գործողությունների հետ. պարզաբանում Գարեգին Նժդեհի հզոր մտքերից Հայրենի հող Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ «Լավ տեմպերացված շանսոնը»․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ Պետք չէ զարմանալ. դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու. Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել պայքարի մասնակիցներին Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից Տեր ողորմեա Գևորգ Հակոբյան, Քելե լաո Ո՞ւր ես, մայր իմ Նկարիչը, որ չհեռացավ հայրենի Արթիկից Ֆրանսիայում հայ երեխաները երգեցին հայ երեխաների համար Մահացել է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը Իսկ ինձ ասում են թե խելոք մնա Ես ձեզ ասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ մեծահամբավ դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկու ղեկավարությամբ Հայկական արդարադատության առաջին «Գրաբուս» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին Սերժ Սարգսյանի կողմից սխալ քայլ էր վարչապետի պաշտոնը ստանձնելը, Նիկոլ Փաշինյանին էլ ղեկավար դեռևս չեմ տեսնում. Սարգիս Գրիգորյան Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 5 Երևանում կկայանա տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը Շատ կուզեի, որ ավարտը լիներ խաղաղ ու արդար. Սիրուշոն՝ Փաշինյանի կազմակերպած հավաքների մասին Սերը պարտականություն չէ Հոգևոր երգի էկումենիկ երեկո Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Մի՛ մրսիր, Երկի՛ր… Լորկայի վերջին խոսքը դահիճներին Վաղը կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ վերջին օրերերի իրադարձությունների առիթով ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ Ցուցադրություն՝ «Գառնի» արգելոց-թանգարանում Խիզախը կամ Աներկյուղը
website by Sargssyan