USD
EUR
RUB

Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթ՝ նվիրված Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին

 
 

Մարտի 17-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցույթը կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միրիմանյան-Բալյան ընտանիքը:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր բացման խոսքում հաջողություն է մաղթել մասնակիցներին: Շեշտել է, որ մրցույթը դարձել է ավանդական և այն լավագույն միջոցներից մեկն է ուսանողներ համար իրենց մասնագիտական կարողություններն ավելի խորացնելու համար:

Հեղինե Տեր-Ղևոնդյանը 1970 թ-ին հիմնադրել է ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը: Նրա անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են 16 – 35 տարեկան երաժիշտներ: Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ կատարողներին, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել ու նպաստել մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:

Առաջին մրցանակի հաղթողին կտրվի 400.000 ՀՀ դրամ, II մրցանակի համար նախատեսված է 250.000 ՀՀ դրամ, III մրցանակակիրներին կտրվի 150.000 ՀՀ դրամ:

Ժյուրիի կազմում են հայ երաժշտական արվեստի լավագույն մասնագետները՝

Արմեն Բաբախանյան /նախագահ/ - ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան

Կոնստանտին Օրբելյան - ՌԴ վաստակավոր արտիստ, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Կարինե Օհանյան - ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Վաչե Շարաֆյան - կոմպոզիտոր

Գայանե Հախնազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատու:

Հանրապետական մրցույթը կշարունակվի մինչև մարտի 23-ը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ Եվրոպայում կանվանեն տարվա լավագույն ֆիլմը Հոգեհանգստյան արարողություն՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ Վարդապետների մասին Գալյա Նովենց Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Եղիշե Չարենց․ Նավզիկե Կհնչեն Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Առնո Բաբաջանյանի կյանքում «բարի քեռին» Արամ Խաչատրյանն էր, իսկ ուսանող-դաշնակահարի դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին Կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի Ռուբեն Սևակ․ Երթալ․․․ Ռենտգենը՝ որպես արվեստ Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ Արթնություն և սթափություն Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում Ճշմարտության նահատակը «Սերն ու հավատարմությունը բացատրություն չունեն» Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում Փակիր աչքերդ չերևաս
website by Sargssyan