USD
EUR
RUB

Օրօր

 
 

Օրօ՜ր, տղա՛ս, օրօր ըսեմ քնանաս,
Համբոյրիս տակ փակես աչքերդ ու բանաս.
Քունդ ոսկի երազներով քաղցրանայ,
Կեանքդ ամբողջ շքեղ երազ մը դառնայ:

Դո՛ւն ես մեր տան լուսեղէն սիւնը միակ,
Ժառանգն անթիւ մեռելներուս նահատակ.
Բարձիդ վրայ, տե՛ս երկնքէն կը հակին
Հրեշտակաթեւ անոնց կարօտն ու հոգին…

Օրօ՜ր, տղաս, օրօր ըսեմ քնանաս,
Դժոխալուր ձայնն աշխարհի չիմանաս.
Մութ է այսօր, ամէն կողմ ծուխ ու կրակ,
Բայց կը բացուի վաղը պայծառ արեգակ:

Արժէ՜ ապրիլ, տեսնել երկիրն այս աղուոր
Եւ լեռներու դառնալ խիզախ ուղեւոր.
Որքան գանձեր կեանքը կրնայ քեզի տալ,
Որքա՜ն վարդեր՝ փուշերու մէջ կորուսեալ…

Ննջէ անհոգ եւ արցունքի ոչ մէկ շիթ
Չպղտորէ աչքերուդ լիճը վճիտ.
Ջերմ հաւատքի հովերը լոկ ոգեշունչ
Ըլլան շոյանք ու թեւածեն ճակտիդ շուրջ…

Օրօ՜ր, տղա՛ս, օրօր ըսեմ՝ շուտ մեծնաս,
Անմահ փառքի դափնիներուն տիրանաս.
Օր մը յանկարծ քեզմով իմ տունըս շէննայ
Եւ հայրենիքն ալ քու անուամբ պարծենայ:

Մուշեղ ԻՇԽԱՆ

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan