Շնչառություն

Շնչառություն

«Շնչառություն» ֆիլմը նկարահանվել է1988 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում։

Սյուժե

Արարատյան դաշտում շտապ կառուցվել է մի գործարան՝ խախտելով սանիտարական ու էկոլոգիական նորմերը։ Տարիներ անց հասարակությունը պահանջում է փակել վտանգավոր գործարանը և դադարեցնել թունավոր ջրի բացթողումը հարևան լիճ։ Կոմիտեի նախագահ Արամը, ում հսկողության տակ է գործարանը, հասկանում է, որ շրջակա բնությունը ոչնչանում է, բայց չի համարձակվում դեմ դուրս գալ ղեկավարությանը։

Ստեղծագործական խումբ

Ռեժիսոր – Ալբերտ Մկրտչյան

Սցենարիստ – Ալբերտ Մկրտչյան

Օպերատոր – Ռուդոլֆ Վաթինյան

Մոնտաժ – Ս. Գաբրիելյան

Դեկորացիաները – Ռաֆայել Բաբայան

Երաժշտությունը – Մարտին Իսրայելյան

Հնչյունային օպերատոր – Յուրի Սայադյան

Դերերում

Խորեն Աբրահամյան- Արամ Կարպիչ

Գալյա Նովենց- Գայանե

Մհեր Մկրտչյան- Կարեն

Ալլա Թումանյան- Անահիտ

Արմինե Դովլաթյան – Արամի զոքանչը

Խաչիկ Նազարեթյան- Ասոյան

Ազատ Գասպարյան – Գառնիկ

Վիգեն Չալդրանյան – Վիգեն

Արմեն Սանթրոսյան- հաշվապահ

Ժաննա Բլբուլյան – քարտուղարուհի

Լևոն Շարաֆյան- Լևոն

Յուրի Ամիրյան – Ազատ Երեմիչ

Հենրիկ Ալավերդյան – վարորդ

Կ. Միլիտոնյան և Վիգեն Ստեփանյան – աշխատակիցներ

Ռաֆայել Բաբայան – օպերատոր

Դրվագներում

Մամիկոն Մանուկյան, Հրայր Կարապետյան, Է. Մկրտչյան, Ջուլիետա Բաբայան

Հետևեք մեզ նաև Telegram-ում