Գումարվեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի թեմական խորհրդի ժողովը

Գումարվեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի թեմական խորհրդի ժողովը

Մարտի 6-ին Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդարանում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տ. Մովսես եպս. Մովսեսյանի, գումարվեց Թեմական Խորհրդի ժողովը:

Այն սկսվեց Տերունական աղոթքով: Սրբազան Հոր օրհնության խոսքով սկսվեց ժողովը:

Ներկա էին թեմական խորհրդի ատենապետ Մարտին Հովհաննիսյանը, ԹԽ պատվավոր անդամներ՝ Տ. Մակար ավ. քհն. Տերտերյանը, Տ. Արամ ավ. քհն. Հունանյանը, Տ. Հարություն ավ. քհն. Բայադյանը, Գեորգի Պողոսովը, Արմեն Ստեփանյանը, Վալերի Ցուգունյանը, Լևոն Ամիրխանյանը, ԹԽ քարտուղար Տ. Դանիել քհն. Կուկույանը:

Օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես. Առաջնորդանիստ եկեղեցու շինարարությանն առնչվող հարցերը, մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման կազմակերպչական, կարգապահական հարցերը, Թեմի Երիտասարդաց Միության մասնակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» ծրագրին:

Երիտասարդաց Միության հոգևոր պատասխանատու արժ. Տեր Գևորգ քհն. Միրզոյանը ներկայացրեց Երիտասարդաց Միության տարեկան ծրագիրը և նախատեսվող այցը Հայաստան «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» ծրագրի ներքո:

Լայն քննարկումներ տեղի ունեցան ծառայողական և կարգապահական հարցերի շուրջ: Մշակվեցին մի շարք հարցեր թեմի կրթամշակութային և հոգևոր կյանքը ավելի աշխուժացնելու համար: Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում