Ֆլորենսում չեն մոռացել Դոստոեւսկուն

Ֆլորենսում չեն մոռացել Դոստոեւսկուն

Շուրջ մեկ տարի՝ 1868-1869 թթ. Ֆեոդոր Դոստոեւսկին կնոջ հետ ապրել եւ ստեղծագործել է Ֆլորենսում, Պիտտի պալացոյի մոտ` Բոբոլի այգիների հարեւանությամբ:

Ֆլորենսի կենտրոնում գտնվող շենքերից մեկին փակցված հուշատախտակը փաստում է, որ ռուս անվանի գրողը հենց Ֆլորենսում է ավարտին հասցրել իր «Ապուշը» վեպը:

Ի դեպ, N 22 շենքում տեղակայված Giannini գրախանութից էլ նա սպիտակ է թղթեր գնել իր վեպը գրելու համար: Դոստոեւսկին մի առիթով գրել է, որ Ֆլորենսն ավելի աղմկոտ է, քան Պետերբուրգը, սակայն այստեղ ավելի մատչելի է ապրելը, քան Պետերբուրգում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում