Հնձան

Հնձան

«Հնձան» ֆիլմը նկարահանվել է 1973 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։

Սյուժե

Հոր մահվան լուրն ստանալով՝ փոքրիկ տղան չի հավատում և, ի տարբերություն մոր, որը հաշտվելով ամուսնու կորստյան հետ՝ նորից է ամուսնանում, շարունակում է սպասել նրան՝ ամեն օր կայարան գնալով։ Հայրը իսկապես վերադառնում է։ Սակայն ապաքինվելով՝ կրկին ռազմաճակատ է մեկնում ու… զոհվում։

Դերերում

Վահե – Ա. Իսահակյան

Վարդան – Սոս Սարգսյան

Սահակ – Հակոբ Ազիզյան

Սանամ – Ալլա Թումանյան

ծերունի – Վրույր Փանոյան

Հովհաննես – Գուրգեն Ջանիբեկյան

Ելիզավետա – Գալյա Նովենց

կայարանապետ – Ազատ Շերենց

Դրվագներում

Գ. Մարգարյան, Ա. Ավագյան, Լ. Սալաջյան, Հ. Վանյան, Ս. Սարգսյան, Ա. Վաչյան

Ստեղծագործական խումբ

Ռեժիսոր –  Բ. Հովհաննիսյան,

Սցենարիստ –  Ռ. Հովսեփյան,

Կոմպոզիտոր – Ռ. Ամիրխանյան,

Օպերատոր –  Մ. Շահբազյան,

Գեղ․ ղեկավար – Ա. Տարկովսկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում