Իմ հասակը

Իմ հասակը

Իմ հասակը տարիների փորձ ունի,
Ամեն տարի իրեն պատմությունն ունի
Խոժոր դեմքիս ամեն ծալքն իր դարդն ունի
Ծերության դեմ ոչ ոք, ոչ մի ճար չունի։

Միշտ հպարտ եմ, ինչ կա ոչինչ չի եղել.
Միայն դեմքիս ակոսներ են գոյացել,
Կամ էլ գլխիս աշտանակն է նոսրացել,
Բայց իմ սիրտն ու հոգին նույնն է մնացել։

Դեղնեց ահա տերևը հզոր ծառի,
Ճեղքվեց իմ քարերը բարձր սարի
Էլ ոչ մի ուժ նրանց նոր կյանք չի բերի
Կհեռանան մնալով էջ հուշերից։

Մանկությունից անցա այսքան ճանապարհ,
Դպրոց ուսում, ու խենթացած սիրահար,
Շատ չխոսենք, իմ պատմությունն է երկար,
Մի հիշեցրեք ես կդառնամ խելագար։

Խոսք և երաժշտություն` Նորայր Ժամհարյանի
Կատարում է՝ Ֆլորա Մարտիրոսյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում