Եթե քո սեփական լույսն ունենայիր, ապա խավարից չէիր վախենա

Եթե քո սեփական լույսն ունենայիր, ապա խավարից չէիր վախենա

Մեկը բողոքում է ուսուցչին, որ քանի դեռ ինքը պարապում է և աղոթում՝ լուսավորված է և երջանիկ, բայց հենց դադարեցնում է, ամեն ինչ անցնում է:

Ուսուցիչ.

– Դու նման ես մի մարդու, ով մութ անտառով քայլում է ընկերոջ հետ, որը ձեռքին լամպ ունի. ճամփաբաժանին, երբ բաժանվեք, դու դարձյալ կմնաս խավարի մեջ: Եթե քո սեփական լույսն ունենայիր, ապա խավարից չէիր վախենա:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում