Ստամբուլում բացվել է Տարոն Մուրադյանի նկարների ցուցահանդեսը

Ստամբուլում բացվել է Տարոն Մուրադյանի նկարների ցուցահանդեսը

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանում բացվել է նկարիչ Տարոն Մուրադյանի «Բացահայտ գաղտնի խաղ» խորագրով ցուցահանդեսը:

Սա արվեստագետի առաջին ցուցահանդեսն է Թուրքիայում: Ցուցահանդեսի համակարգողը պրոֆ. Հասան Բյուլենթ Քահրամանն է:

Խոսելով իր աշխատանքների մասին՝ Մուրադյանն ասում է. «Ես շատ չեմ խոսի, թող նկարներս խոսեն: Թող այցելուները որոշեն, թե ինչ են պատմում նկարներս»:

Սկզբնաղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում