Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ «Օտրի»-ի կողմից ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների գործերի ներկայացմամբ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ «Օտրի»-ի կողմից ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների գործերի ներկայացմամբ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոն հանդես է եկել խորհրդանշական համերգային ծրագրով։ Երեկոյի ընթացքում հնչել են ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների՝ Էմիլ Վալդթոյֆլի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի գործերը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Օտրի» տրիոն ունի երկու տարվա համերգային կենսագրություն։ Գործիքային կազմով՝ ջութակ, այլտ, ֆլեյտա, այն բացառիկ է։ Տրիոն ներկայացնում են ալտահար Արևիկ Կոսյանը, ջութակահար Անժելա Թովմասյանը և ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը։

Երաժիշտները հանդես են եկել ինչպես տրիոյով, այնպես էլ՝ դուետներով։ Երեկոյի ընթացքում տրիոյի երաժիշտների հետ ելույթ են ունեցել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տավղահար Արփինե Բաբայանը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած համերգը բացվել է տանտիրոջ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Այշեի պարի» ներկայացմամբ։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև պրեմիերա՝ Վաչագան Հովհաննիսյանի «Le Stelle» տրիոն ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, որը գրվել է հատուկ «Օտրի» տրիոյի համար։

Անսամբլի երաժիշտները նշել են, որ առաջիկայում ունեն մի շարք ծրագրեր. ապրիլի 7-ին հանդես են գալու Դիլիջանի UWC միջազգային դպրոցում Music of Armenia-ի կողմից իրականացվող «Կանանց երաժշտական միամսյակ» նախագծի շրջանակներում՝ եզրափակելով միջոցառումների շարքը։ Մայիսին համերգով ներկայանալու են Գորիսում։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ տրիոյի երաժիշտներն աշխատում են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում