USD
EUR
RUB

Բացվել է երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը

 
 

Մարտի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ներկայացված են մինչև 35 տարեկան 50 հեղինակների շուրջ 75 աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ։

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ ցուցադրված են ինչպես միության անդամ ստեղծագործողներ, այնպես էլ բուհը նոր ավարտածներ։ Ընդհանուր առմամբ մոտ 200 աշխատանքից մասնագետների կողմից ընտրվել և ցուցադրության ներկայացվել են մոտ 75-ը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ հիմնադրամն ամեն տարի նկարիչների միությունում կազմակերպում է ստեղծագործող ուսանողների աշխատանքների ցուցահանդես, այս անգամ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ և ներգրավված են ավելի բարձր տարիքային խմբի ստեղծագործողներ։

«Ցանկացած նկարչի համար շատ կարևոր է մասնակցել ցուցահանդեսների, շփվել արվեստասեր հանրության հետ, իր մտքերը, երևակայությունը, երանգները փոխանցել նաև մյուսներին։ Նման միջոցառումները օգնում են նրանց ներկայացնել իրենց էմոցիոնալ աշխարհը»,- ասաց պարոն Ավագյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կտպագրի ցուցահանդեսի պատկերագիրքը։

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը ներկայացել է իր մի քանի նկարներով։ Դավիթն ասում է, որ նկարներում արտահայտված են իր զգացմունքները, տրամադրությունը, այն, ինչ ինքն ապրում է նկարն արարելիս։

Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Լրահոս
Հոգեգալուստ Եկեղեցական կյանք (18.05.2018) «Կրտսեր կոլեգաներս էլ մշակութային հեղափոխություն իրականացրեցին» Մերին Խաչատրյանի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն թավջութակահարներ Մարտինը Արագիլը Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ Սոխակն ու գարունը Սև թիկնոց Պատվախնդիր կատուն Բողկն ու ելակը Երևան Կաղնին Արծիվը «Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև Թանգարանների գիշերվա ընթացքում «Էրեբունի» թանգարանի այցելուները կճաշակեն ուրարտական խոհանոցի ճաշատեսակներ Որպեսզի մշակույթը ինքնահոսի չմատնվի և չհանձնվի ազատ շուկայի քմահաճույքներին Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա. Զգացի` շատ է ուզում օգտակար լինել մշակույթին. Վահան Արծրունի Վիկտոր Ուզուր. «Խաչատրյանի մրցույթն ապացուցել է, որ կազմակերպչական և գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի» Այս տարի կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսույուններ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում Մոլախոտի բողոքը
website by Sargssyan