Ոսկե ցլիկ

Ոսկե ցլիկ

«Ոսկե ցլիկ» (տիտրերում Ոսկե ցլիկը) 1955 թվականին Մոկո Հակոբյանի նկարահանած կարճամետրաժ կատակերգությունն է։

Սյուժե

Ցեղական ցլիկին տիրանալը գերխնդիր է դառնում երկու մրցակից կոլտնտեսությունների համար։

Հետաքրքիր տեղեկություններ

«Զահրումար, դավաճան հայվան» արտահայտությունը Արմեն Խոստիկյանի կատարմամբ դարձել է թևավոր:

Դերերում

Գուրգեն Գաբրիելյան – Նաջարյան

Աշոտ Ներսիսյան – Պողոս

Մայրանուշ Պարոնիկյան – Վարդ

Լեոնիդ Դովլաթյան – Ցոլակ

Վաղինակ Մարգունի – Սուրեն

Արմեն Խոստիկյան – Մամիկոն

Գևորգ Չեպչյան – վոլեյբոլիստ

Ջեմա Սարիբեկյան – կթվորուհի

Էդուարդ Աբալյան – Արմո

Իշխան Ղարիբյան – Գուրգեն

Ստեղծագործական խումբ

Բեմադրող նկարիչ – Ռաֆայել Բաբայան

Հնչյունային օպերատոր – Իվան Գրիգորյան

Տնօրեն – Միքայել Մելիքսեթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում