Քո աչքերն ինձ ընդառաջ են վազում

Քո աչքերն ինձ ընդառաջ են վազում

Քո աչքերն ինձ ընդառաջ են վազում
այն աղբյուրից
որտեղից ես ջուր չեմ խմել ոչ մի անգամ
Քո աչքերն ինձ ընդառաջ են վազում
այն աստղերից
որտեղ երազում թեկուզ չեմ եղել ոչ մի անգամ
Քո աչքերն ինձ ընդառաջ են վազում
այն վարդերից
որոնց թեժ բուրմունքը չեմ առել ոչ մի անգամ
Քո աչքերն ինձ ընդառաջ են վազում
այն երազներից
որոնց չեմ հասել ես ոչ մի անգամ
Քո աչքերն ինձ ընդառաջ են վազում
և ես գիրկս բաց գնում եմ դեպի
աղբյուրը, աստղերը, վարդերը, երազները,
որտեղից աչքերդ ինձ ընդառաջ են վազում,
Թեև ոչ մեկը, ոչ մի անգամ չի հասնում,
բայց և այնպես՝ ի՜նչ գեղեցիկ է վազելը,
երբ, այնուամենայնիվ, կարծում ես, թե հասնելու ես…

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում