Տերն ու ծառան

Տերն ու ծառան

«Տերն ու ծառան» հայկական կատակերգական կինոնկար է, որն առաջին անգամ ցուցադրվել է 1963 թվականին։ Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի։ Ռեժիսորը Դմիտրի Կեսայանցն է, սցենարի հեղինակը՝ Երվանդ Մանարյանը։

Սյուժե

Երբ Մաթոսն անխղճորեն աշխատեցնում ու առանց վարձը տալու վռնդում է իր ծառային, վերջինիս եղբայրը՝ Սիմոնը, ծառայության է անցնում նույն տիրոջ մոտ։ Իր հնարամտության շնորհիվ Սիմոնը կարողանում է բարկացնել տիրոջն ու շահել գրազը։

Դերերում

Մաթոս – Թադևոս Սարյան

Սիմոն – Մհեր Մկրտչյան

Մանաս – Սոս Սարգսյան

Դրվագներում

Մելինե Համամջյան, Խ. Սանդալջյան, Ս. Բադալյան, Արմեն Խոստիկյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում