«Ալեկո» օպերայի մարտի 28-ի ներկայացումը նվիրվում է Վահագն Բագրատունու հոբելյանին

«Ալեկո» օպերայի մարտի 28-ի ներկայացումը նվիրվում է Վահագն Բագրատունու հոբելյանին

Մարտի 28-ին, ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո» օպերան: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այն նվիրվում է բեմադրիչ, թատրոնի երկարամյա գլխավոր ռեժիսոր Վահագն Բագրատունու ծննդյան 80-ամյակին:

Տոմսերը վաճառվում են Թատրոնի տոմսարկղում:

Վահագն Բագրատունին ծնվել է 1938 թ. մարտի 12-ին, Երևանում: 1964-74 թվականներին աշխատել է Սարատովի օպերային թատրոնում, այնուհետև՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր: Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1974-88 թվականներին եղել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1981-88 թվականներին` օպերային ամբիոնի պրոֆեսոր: Համատեղ դասավանդել է Նովոսիբիրսկի կոնսերվատորիայում:

Բեմադրել է Պ.Չայկովսկու «Օրլեանի կույսը», Բիզեի «Կարմեն», Վերդիի «Տրավիատա», Իվանովի «Տարօրինակ պատահար», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Բոնդևիլի «Տիկին Բովարի», Բորոդինի «Իշխան Իգոր» և այլ օպերետներ: Բեմադրություններ է իրականացրել նաև Դոնեցկում, Ուլան-Բատորում և այլուր: Նկարահավել է «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Լալվարի որսկանը» (1966թ.) և այլ ֆիլմերում: 1977թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՌԴ Պատվո շքանշանի: Մահացել է Երևանում:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում