USD
EUR
RUB

Սյունիքի մարզում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

 
 

Մարտի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց «S’Unique» կինոթատրոնը:

Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով: Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում գործող կինոթատրոններից տոմսերի արժեքից զգալի ցածր են:

Կինոթատրոնի առաջին հյուրերն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ և մշակութային գործիչներ: Հյուրերը շրջայց են կատարել նորաբաց կինոթատրոնում, ներկա են եղել կինոդիտման ու ծանոթացել են ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:

«S’Unique» կինոթատրոնի էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է 1980 թվականին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Խորհրդանշական ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:

«Մենք տևական ժամանակ մտածում էինք՝ ինչ կարելի է անել մարզի երիտասարդության ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Կարծում եմ՝ կինոթատրոնը լավագույն լուծումն էր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նորաբաց կինոթատրոնը հագեցած է ժամանակակից բոլոր տեխնիկական միջոցներով և բավականին հարմարավետ է: Հուսով եմ՝ կարճ ժամանակ անց այն երիտասարդների սիրելի վայրը կդառնա», - լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ «S’Unique» կինոթատրոնում պարբերաբար անվճար ցուցադրություններ կկազմակերպվեն խոցելի խմբերի համար:

Նշենք, որ կինոթատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017 թվականի նոյեմբերին: 400 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի աջակցությամբ:

Սկզբնաղբյուր՝  Aravot.am:

Լրահոս
Բոլոր ծառերը խարշափում են Ինչպես ճապոնացի վարպետի ֆիլմը Կաննից Երեւան հասավ Ի հիշատակ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանդելայի Ամեն Հայր Սուրբ Հետհամագումարյան մտորումներ Հանիր մատանիդ․․․ «Պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում» պարզաբանում Շենքերի արժեքը նրանց նախնական ստեղծագործության ամբողջականության մեջ է. Ճարտարապետ Նոր նշանակումներ Կամերային նվագախումբն ու երգչախումբը հանդես կգան համատեղ համերգով Պերճ Զեյթունցյանի 80-ամյակն է Ալ Այլուղս Պատմի՛ր նրա մասին «Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան Ուր ես, մայր իմ Կիկաբիձեն 80-ամյակը կնշի Բաթումիում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Մանուկյանի արձանի բացմանը Միսակ Խոստիկյան. «Ամենայն հայոց» ոճով խոսակցությունները ոչնչի չեն տանում» Ջորջ Քլունին ամենաբարձր վարձատրվող դերասանն է Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ Լիլիթ Մակունցը` հեղափոխությունը թանգարան «տեղափոխելու» մասին Մեր կառույցներն որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ. Կարեն Աղամյան Կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի տնօրինությանը նախազգուշացվել է Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները
website by Sargssyan