Թաթուլ Հակոբյան․ Ղարաբաղյան շարժման անձնական արխիվների հրապարակումը ձեռնտու չէ ներկայիս իշխանությանը

Թաթուլ Հակոբյան․ Ղարաբաղյան շարժման անձնական արխիվների հրապարակումը ձեռնտու չէ ներկայիս իշխանությանը

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը նախաձեռնել է Ղարաբաղյան շարժման անձնական արխիվները հանրայնացնելու գործընթաց: «Ոմանք տեսանկարել ու լուսանկարել են շարժման ողջ ընթացքը: Այդ լուսանկարները երբեւէ չեն ցուցադրվել, մինչդեռ կարեւոր են: Փորձելու եմ այդ ամենը հանրայնացնել՝ պատմությունն անաչառ ներկայացնելու համար»,-Aravot.am-ին հայտնեց Թաթուլ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նման լուսանկարների ցուցահանդես այսօր բացվեց Երեւանում:

Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ Ղարաբաղյան շարժման անձնական արխիվներում կան նյութեր, որոնց հրապարակումը ձեռնտու չէ այսօրվա իշխանություններին: «Բնականաբար, այսօրվա իշխանությունները շարունակությունն են Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության: Եթե անձնական արխիվների որոշ նյութեր հրապարակենք, դա չի բխի Սերժ Սարգսյանի եւ իշխող վարչակարգի շահերից: Նույնը կարելի է ասել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մասին»,-նկատեց Հակոբյանը: 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում