Ես սարէն կու գայի

Ես սարէն կու գայի

Ես սարէն կու գայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռդ ծոցդ տարար,
Ա՜խ, արիր, լացիր:

Վա’յ, վա’յ, վա’յ, վառւում եմ,
Վա’յ, վա’յ, վա’յ, հալւում եմ,
Հալւում, վառւում եմ:

Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր,
Քո հրեղէն արցունքով
Ինձ հալեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…

Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճիւղն ու տերև:
Վա’յ, վա’յ, վա’յ…

Թէ ինձ չէիր առնի,
Ինչու սիրեցիր.
Մի բուռ կըրակ եղար,
Սիրտըս էրեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…

ԿՈՄԻՏԱՍ
Կատարում է Վարուժան Մարգարեանը
Դաշնակահար՝ Վաչէ Շարաֆեան

Հետևեք մեզ նաև Telegram-ում