01-99

01-99

«01-99», 1959 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված կարճամետրաժ կատակերգական ֆիլմ, Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ։

Սյուժե

Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջը, ով պետք է բրիգադիր Սիսակի կողմից հանձնված գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, ում նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը՝ 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը, Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի արդյունքում հարբելով՝ ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։

Պատահական անցորդներից մեկը նրան վերցնում է ճանապարհից իր ավտոմեքենայով, իսկ Գարսևանը կիսասթափ վիճակում ասում է 01-99 բառերը։ Մեքենայի վարորդը մտածում է, որ նրան վթարի են ենթարկել և դա էլ մեքենայի պետհամարանիշն է և նրան տանում է հիվանդանոց, որտեղից նրանց ուղեկցում են պետավտոտեսչություն։

Այս շփոթմունքից էլ սկսում են ծավալվել ֆիլմի իրադարձությունները …

Դերերում

Մհեր Մկրտչյան – Գարսևան

Մուրադ Կոստանյան – Պետրոս

Արման Կոթիկյան – Պողոս

Անատոլի Թորգոմյան – Ալիկ

Լիլիա Հովհաննիսյան – Արփիկ

Գևորգ Չեպչյան – Աշոտ

Ջեմա Սարիբեկյան – Ամալյա

Ավետիք Ջրաղացպանյան – լեյտենանտ

Թաթուլ Դիլաքյան – ավագ

Հարություն Հայրապետյան – Սեթո

Արամ Ամիրբեկյան – գնորդ

Մայիս Կարագյոզյան – ֆուտբոլիստ

Զարեհ Տեր-Կարապետյան – դրվագ

Ստեղծագործական խումբ

Բեմադրող նկարիչ – Վալենտին Պոդպոմոգով

Հնչյունային օպերատոր – Ա. Գրիգորյան

Խմբագիր – Սաբիր Ռիզաև

Տնօրեն – Կ. Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում