Ինչու է աղմկում գետը
Նմանատիպ
«Ինչու է աղմկում գետը», 1959 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված, հայկական սև-սպիտակ ֆիլմ։
Սյուժե
Սահմանեմերձ գյուղի բնակիչ Աթանես Ղամբարյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել ու հայտնվել սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում։ Նա երազում է վերադառնալ հայրենիք, որ Արաքս գետի մյուս ափին է։ Սահմանապահ Արմենը, որ սիրահարված է Ղամբարյանի դստերը՝ Սեդային, տեսնում է գետի մյուս ափին գտնվող Ղամբարյանին ու ճանաչում։ Ղամբարյանը գետն է նետվում, որ փրկի խեղդվող Փիրուզային, ու հայտնվում է մյուս ափին՝ հայրենիքում։
Դերերում
Ղամբարյան – Հրաչյա Ներսիսյան
Բուռնազյան – Ավետ Ավետիսյան
Մանուկյան – Ֆրունզե Դովլաթյան
Սեդա – Լիլյա Հովհաննիսյան
Սամոխին – Նիկոլայ Կազակով
Սուրեն – Լևոն Թուխիկյան
Պայծառ – Վերջալույս Միրիջանյան
Աշխեն – Ամալյա Արազյան
Դարբինյան – Դավիթ Մալյան
Սոկոլով – Խորեն Աբրահամյան
Արսեն – Լև Լոբով
Բիգիլդեև – Սայֆուլո Ջուրաբաև
Անդրեև – Օլեգ Գերասիմով
Օտարերկրյա սահմանապահային կոմիսար – Ազեր Կուրբանով
Փիրուզա – Անաիդա Ադամյան
Խաչատուր – Մհեր Մկրտչյան
Ծերունի – Աշոտ Ներսիսյան
Ոռոգող – Լեոնիդ Չեմբարսկի
Երգ
Արաքս – տեքստի հեղինակ՝ Ա. Սաղաթելյան, երաժշտությունը՝ Արտեմի Այվազյանի, կատարում է Հասմիկ Գաբրիելյանը
Ստեղծագործական խումբ
Սց.հեղ. Մ.Օվչիննիկով, բեմ.ռեժ. Գ.Մելիք-Ավագյան, բեմ.օպեր. Ժ.Վարդանյան, բեմ.նկ. Ռ.Պ.Բաբայան, կոմպոզ. Ա.Այվազյան, հնչ.օպեր. Ն.Ջալալյան, ռեժ. Ե.Ծատուրյան, 2-րդ օպեր. Պ.Գալստյան, զգ.նկ. Ա.Սարգսյան, նկ.դիմ. Խ.Զահալյան, համակց.նկ.` Գ.Առաքելյան, մոնտ. Գ.Մելիքսեթյան, երգերի տեքստի հեղինակ` Վ.(Յու.)Բալասան, խմբ. Լ.Ներսիսյան, տն. Ռ.Սարոյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում