Որոնվող հոգի իներցիան

Որոնվող հոգի իներցիան

Հանգից հանգ
մթնում է օրը

հաջորդը ծնվում է
նախորդից
առանց տատմեր
(ինչպես շան ձագ)

ու փորձում է քայլել
միանգամից

հայրս ասում է
-ինձնից է փոխանցվել քեզ
գենը հոգնության ու սևեռումի
-իհա՜րկե,- ժպտում եմ ափսոսանքով
թեպետ տողը գալիս է
տեսնո՜ւմ եմ
մի ա՜յլ վայրից

երևի գրում եմ
դրա՛ համար հենց

որ մեկն իրեն հիշի
իմ պատճառով
այլապես
ինչո՞ւ եմ ուրախ (այսքան)
երբ հայրս խաբված է (ժպտում է)
հայելու մեջ

քնաբե՛րն էլ
դրժեց խոստումն իր… թո՛ւ
մահացած ճագարներ թղթե
ոտքերիս տակ
մեկ գիշեր… երկու… երեք

հե՜յ ինչ-որ մեկ
ընդհատիր ինձ բռնությամբ
ընթացքիս մեջ… հիմա՛ հենց

այլապես… կդառնամ… անմահ

Սոնա ՎԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում