Արի մեկ էլ լռենք

Արի մեկ էլ լռենք

Արի մեկ էլ լռենք անցողիկ բարևով,
Արի մեկ էլ փոխենք մեր ճամփաները,
Արի էլ չդաղվենք մեր ցանած փշերով,
Ավաղ, օտար են վաղուց սրտերը մեր:

Արի էլի լռենք, ինչ իմաստ համբույրից,
Ինչ ունեինք,կիսեցինք. դա անմեղ սերն էր,
Արի մեկ էլ փրկվենք փշրված հուշերից,
Ու թողնենք անցյալի գիշերները մեր:

Արի մեկ էլ լռենք, որ բառերը անհետ
Չկորչեն, չդառնան բամբասկոտ հրեշտակ,
Արի մեկ էլ փորձենք հեռանալ, որ ապրենք,
Երազով անցած երազը պահենք:

Արի մեկ էլ լռենք, մի կանչիր հայացքով,
Ես գիտեմ ճիշտ գտնել ու դնել հանգը,
Ես պոետ եմ դարձել մեր սիրո երգերով
Ու երգում եմ ինձ բաժին ընկած երգը:

Արի մեկ էլ լռենք ու թեկուզ մտովի,
Ես գիտեմ՝ դու էլ ինձ դեռ հիշում ես,
Արի մեկ էլ փորձենք լուռ բուժվել իրարից,
Հավատա, քեզ համար աղոթում եմ դեռ:

Հավատա, քեզ համար աղոթում եմ դեռ:
Հավատա, քեզ համար աղոթում եմ դեռ:

Արի էլի լռենք,
Արի էլի լռենք,
Էլի լռենք,
Էլի լռենք:

Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում