Ճերմակ ձի

Ճերմակ ձի

 

Նորից բացվում էէ լուսաբացը
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է
Ճակատագրից, ճակատագրից
Ճակատագրից պոկված նվեր…

Վերջին անգամ ներիր ինձ տեր,
Ես կորցրել եմ քաջությունս,
Իմ թշնամու անունն է սեր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց
Բայց նա է հենց երջանկությունս…

Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկեթամբ շառանգությունը,
Ինչպես ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղությունս…

Այս ինչ կախարդ ինձ կախարդեց,
Ով ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մեկը խեղդեց,
Բայց ինձ ափ հանեց, Բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողությունը…

Ես իջեցրել եմ իմ դրոշը,
“Հպարտություն” կոչվող նավի,
Վիճակն իմ խիստ անորոշ է,
Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ,
Պարտության մեջ եմ կամովի…

Ահա իմ փայ երջանկությունը,
Որն ինձ ավաղ շուտ կլքի,
Իսկ իմ ծղճի հաշվետվությունը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցվի…

Մի կողմ դրեք դատարկ վեճերը,
Աննպատակ ու անտեղի
Ես կորցրի մտքիս էջերը,
Եվ ճիշտ հասցեն, եվ ճիշտ հասցեն,
Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի…

Նորից բացվում է լուսաբացը,
Իմ քաղցր թույն, իմ սրտակեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
Ճակատագրից պոկված նվեր:

Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում