Բոլորը երազում են ընկնել դրախտ, բայց ոչ մեկ չգիտի, որտեղ է դրախտի ճանապարհը

Բոլորը երազում են ընկնել դրախտ, բայց ոչ մեկ չգիտի, որտեղ է դրախտի ճանապարհը

Մարդը էգոիստ արարած է, ասել է, թե անգամ սիրելուց ինքն իր համար է անում: Սկզբում չէի հավատում, հետո, երբ ես սիրեցի, հասկացա, որ իմ սերն ավելի ուժեղ է, քան նրա, ում ամենաշատն էի սիրում: Թեև կան բաներ, որ մենք անում ենք անգիտակցաբար: Սիրելու համար թանկ վճարելու, հետո երբ թողնում են մեզ, մենք դառնում ենք ավելի ինքնուրույն: Կանանց դեպքում այդպես չէ, կինը ավելի է տանջվում ու ավելի շատ վախենում է մենակ մնալուց: Մենք մենակ մնալուց չենք վախենում, որովհետև անգամ ուտելու համար ամենասովորական բաները կարող ենք ձեռք բերել, որ քաղցած չմնանք: Դա թերևս ամենամիամիտ ու կարևոր բանն է, որ տղամարդուն անհանգստացնում է, քան սերը, որից հրաժարվել կամ կորցրել է:

Մեր բակում երկու հոգի մարդ էր մնացել, էն էլ բանից պարզվեց ամուսիններ են: Երբ ամուսնուն հաջորդ օրը տեսա մենակ, հասկացա, որ չէ, նա էլ մի սովորական արարծ է, որին թողել են:

Իմ ամենաերջանիկ հիշողություններից մեկը հոգեկան շփոթիս մասին հիշողությունն է…
Մարդը ողջ կյանքում վճարում է գոյատևելու համար, մինչդեռ լավ ապրելու համար ոչ ազատ ժամանակ ունի, ոչ էլ «վճարելու» սովորություն… Ինչպես որ շատերը երազում են ապրել դրախտում, բոլորը երազում են ընկնել դրախտ, բայց ոչ մեկ չգիտի, որտեղ է դրախտի ճանապարհը… Ահա ամբողջը: Կամ ավելի ճիշտ՝ ոչ ամբողջը, քանզի չկա ամբողջ, չկա ավարտ. մենք ոչ թե հարվածից ենք տանջվում, այլ նրա լարվածության տաղտկալի և արձագանքող թուլացումից, հետևանքից, որ պետք է մաքրենք հուսահատության շեմից: Մենք հանդուրժում էինք այն ժամանակ, մեր սպասումը, թե հաջող է լինելու դատապարտված է երկարատևության:

Այսօր իմացա, որ հոգեբաններն ասում են, երեխաներ ունենալը դա ծնողների էգոյից է գալիս: Եթե շատ երեխա չեն ունենում այսօր, ուրեմն իրենց մասին են մտածում: Հիմա դրել ու մտածում եմ, թե աշխարհում ինչքան շատ մենակ մարդիկ կան, որն է ճիշտը, նրանք, ովքեր մնացել են մենակ այս աշխարհում, թե նրանց է պետք մխիթարել, ովքեր երեխաներ ունեն, բայց էլի միայնակ են իրենց զգում: Չէ մարդուն մարդ է պետք: Ես գոնե այս փոքրիկ բանաձևը գտել եմ, որտեղ պատասախանը մեկն է՝ կյանք, որի խարանները բարդ լուծելի են, բայց տանելի…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում