Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաներին

Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաներին

Ռուս երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաներին: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ֆադեևը «Ինստագրամ»-ի իր էջում գրել է, որ ստեղծագործությունը գրել է տարիներ առաջ՝ Կրասնոդարում բնակվող իր ընկեր Անդրեյի համար, ով կորցրել էր որդուն: Երաժիշտը պատմել է, որ Կեմերովոյում տեղի ունեցած աղետից հետո Անդրեյը զանգահարել է իրեն ու խնդրել երգել այս երգը բոլոր ծնողների համար, ովքեր կորցրել են իրենց երեխաներին:

«Նա ինձ ասաց, որ երգն այն ժամանակ օգնել է իրեն», – ասել է Ֆադեևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում