Կարոտ

Կարոտ

«Կարոտ»-ը 1990 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ է։ Ֆիլմը նկարահանվել է Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա։

Սյուժե

Արևմտյան Հայաստանից գաղթած Առաքելին տանջում է հայրենի եզերքի կարոտը։ Նա խախտում է Թուրքիայի հետ սահմանը՝ հարազատ վայրերում դիմավորելու արևածագը։ Սակայն տուն վերադառնալուց հետո Առաքելը ձերբակալվում է։

Դերերում

Առաքել – Ռաֆայել Աթոյան (հնչ.՝ Կարեն Ջանիբեկյան)

Սանամ – Գալյա Նովենց

Արամ – Աշոտ Մելիքջանյան

Հասմիկ – Հ. Քարտաշյան

Տիգրան – Ս. Պետրոսյան

Անդրանիկ – Մ. Ղազարյան

Ենոք – Ներսես Հովհաննիսյան

Մուշեղ – Արշակ Հովհաննիսյան

Շավարշյան – Լևոն Շարաֆյան

Սարկիսով – Ազատ Գասպարյան

Մելնիկով – Ա. Շահվերդյան

Քննիչներ – Արմեն Սանթրոսյան, Ռաֆայել Խոստիկյան, Ա. Հունանյան

Համր աղջիկ – Նազիկ Մնոյան

Շեյխ – Ռ. Գասպարյան

Մարիֆ – Գ. Կարապետյան

Դրվագներում – Ստեփան Շահինյան, Ա. Մարտիրոսյան, Գոհար Իգիթյան, Խ. Ամիրյան, Մ. Աջոյան, Ու. Թամոյան

Ստեղծագործական խումբ

Ռեժիսոր- Ֆրունզե Դովլաթյան

Սցենարի հեղինակներ – Ռ. Հովսեփյան, Հենրիկ Մալյան

Օպերատոր – Ի. Օրդուխանյան, Ա. Վանունց

Հետևեք մեզ նաև Telegram-ում