Պատվի համար

Պատվի համար

«Պատվի համար» ֆիլմը նկարահանվել է 1956 թվականին,  Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն պիեսի հիման վրա։

Սյուժե

Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն պաշտպանելու համար հայրը պատրաստ է ամեն ստորության։

Դերերում

Էլիզբարով – Հրաչյա Ներսիսյան

Սաղաթել – Ավետ Ավետիսյան

Մարգարիտ – Վարդուհի Վարդերեսյան

Բագրատ – Արտյոմ Կարապետյան

Սուրեն – Կարպ Խաչվանքյան

Օթարյան – Խաչիկ Նազարեթյան

Կարինյան – Գուրգեն Գաբրիելյան

Ռոզալիա – Մ. Թբիլելի

Երանուհի – Ամալյա Արազյան

Վերգինե – Վարդուհի Շահսուվարյան

Մադմուազել Օռլի – Գ. Սուպրունովա

Ստեղծագործական խումբ

Ռեժիսոր – Արտաշես Հայ-Արտյան

Սցենարի հեղինակ –  Լևոն Ղարագյոզյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում