Դատաստանի օրը հեռու անցյալում չէ և ոչ մեկը դրանից չի կարող խուսափել

Դատաստանի օրը հեռու անցյալում չէ և ոչ մեկը դրանից չի կարող խուսափել

ԱՍՏՎԱԾ ՏԵՍՆՈՒՄ ՈՒ ԼՈՒՌ ՀԵՏԵՒՈՒՄ Է, ՀԵՏՈ ԿԵՍ ԼՈՒՐՋ, ԿԵՍ ԿԱՏԱԿ ՀՈԳԻ ՏԱԼԻՍ, ՀՈԳՈՒ ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

Բարությունն ու ազնվությունը յուրահատուկ տեսակի հարկ է, որը պետք է բոլորս վճարենք երկիր մոլորակի վրա ապրելու համար: Որ մեռնեմ, իմ հետ մի բուռ ազնվություն ու մի բուռ ճշմարտություն կդնեք, որ հետս առնեմ, տանեմ, այն աշխարհում ընկերություն անեմ ազնվության հետ, ճշմարտությունն էլ պահեմ, մեզ դատելու համար… մինչդեռ այս անամոթ կյանքում, ոչ ազնվությունը իր տեղը ճանաչեց, ոչ էլ ճշմարտությունը իր գործը արեց… Քանի, քանի հոգի ազնվության, ճշմարտության համար գլուխը հողին դրեց, քանի հոգի խանգարվեց… ինչ գտավ, ոչինչ, գնաց խառնվեց հարյուր տարվա մեռելներին: Ով է ասել, որ դատավորները պետք է որոշեն, թե ով ինչ հանցանք է գործել և ըստ այդմ մարդու ճակատագիր որոշեն… Մարդ ազատ բնություն է, ում հետ ուզի ընկերություն կանի, ում ուզի կսիրի, գարունը բացվելուն պես կգնա ու բողբոջները ափի մեջ կառնի կհոտոտի, քնելուց առաջ կամ կաղոթի կամ էլ դուրս կգա տնից, որ մեկին մի բաժակ ջուր հասցնի… Աստված է մեր դատավորը, որ տեսնում ու լուռ հետևում է, հետո կես լուրջ, կես կատակ հոգի տալիս, հոգու հետ խաղում…

Ծնվեցի մի օր, չեմ հիշում, որ օրը, բայց ինձ հիշեցրեց այն օրը, որ ես ծնվեցի… Մարդ եմ… որ անցնեմ մարդկանց մեջ ու ասեմ, որ մարդ չեմ՝ ապուշություն, ինչի համար… ինձ ոչ մեկ չի զգուշացրել, թե ես որտեղ պետք է ծնվեի, ես ընդամենը ապուշ եմ, որ ես ծնվել եմ արժեքավոր ու ոչ արժեքավոր սնդուկի մեջ… ծնվեցի… Ձեռքի ափերի մեջ առա հատիկները, ինձ ասել են, որ կյանքի ընթացքում պետք է թողնես ամեն հատվածում հատիկները… հատիկները Աստծո կողմից տրված. քայլում եմ ու ամեն քայլին կյանքի ընթացքում մի հատիկ կորցնելով անցնում է կյանքը… ու մի օր հասկանում ես, որ հատիկը, որ կորցնում ես չէիր ափսոսում, որովհետև այդ հատիկների մեջ իմ քույրն է, եղբայրն է, մայրս է ու դա իմն է… Ապրիր կյանքդ քեզ տրված հատիկները չկորցնելու մոլուցքով… կորցրեցիր ամբողջը՝ կմեռնես…

Դատաստանի օրը հեռու անցյալում չէ և ոչ մեկ դրանից չի կարող խուսափել… ամեն բան կատարվում է Աստծո աչքի առաջ…

Ով է մարդը, վայ… չքացավ, իմը չէր…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում