Մամիկոն Նավասարդյանը սատանայի կերպարով պատկերել է հայտնի նախագահներից մեկին

Մամիկոն Նավասարդյանը սատանայի կերպարով պատկերել է հայտնի նախագահներից մեկին

«Նարեկացի» արվեստի միությունում այսօրվանից ցուցադրվում են Մամիկոն Նավասարդյանի գեղանկարները: Հեղինակի «Կանչ» խորագրով անհատական ցուցահանդեսը ներառում է Հայոց ցեղասպանության արհավիրքն արտացոլող տեսարաններ՝ թուրքերի ձեռքով խաչված հղի կանայք, սպանված հայերի ոսկորներ…

Նկարներից մեկի «հերոսն» էլ սատանան է: Հեղինակի խոսքով՝ այն մարմնավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կերպարը:

«Տարիներ առաջ եմ նկարել, սակայն հետո եմ գիտակցել, որ Էրդողանի կերպարն է այս կտավի մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Մամիկոն Նավասարդյանը: Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում