Ականատեսի վկայությամբ

Ականատեսի վկայությամբ

Արևն ընկել է բլրակեսին։
Անտառն ասում է – չեմ հասկանում։
Անտառն անտառի մասի՞ն է,
թե նույն հարցաշարից ենք
ականատեսի։ Բլուրներն ի վեր
ո՞ւր է բարձրանում անտառը հետքով
արևակեսի, զուտ իմ աչքե՞րն են
շաղից թացանում, թե խաժ աչքերն էլ
ականատեսի։ Եվ արմատները
նույն հա՞մն են առնում
մազանոթների նույն մանրացանցով,
ու սահմանախախտ օրերից այն կողմ
քարածուխի նույն սևով կարծրանում,
թե՞ ամեն մեկին իր կյանքի կարգով
անփոխատեղման ձանձրույթն է վարձում՝
անդրանիկն ո՞վ էր՝ հա՞վը, թե իր ձուն,
արևն ո՞վ քսեց իր բլրակեսին,
ես` անտառի՞, թե զիլ գրչափորձով
անտառն է կանաչ
հիշողություններ գրում իմ մասին․․․

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում