Հոլանդիայում մեկնարկում է թանգարանային շաբաթը

Հոլանդիայում մեկնարկում է թանգարանային շաբաթը

Ապրիլի 9-ից Նիդերլանդներում մեկնարկում է ամենամյա ազգային թանգարանային շաբաթը:

Միջոցառման պաշտոնական էջի փոխանցմամբ, շաբաթվա ընթացքում 300 թանգարանների մուտքը կլինի անվճար կամ էլ կգործեն զեղչեր:

Թեմատիկ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար Երկաթուղիների թանգարանում, Կինոյի ինստիտուտում:

Նիդերլանդներ մեկնող քաղաքացիները թանգարանների ցանկին կարող են ծանոթանալ այստեղ։

Սկզբնաղբյուր՝ Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում