Կռունկներ

Կռունկներ

Երանի ձեզ, կռունկներ, հազար երանի,
Որ թևածում եք ազատ, սահմաններով աշխարհի,
Աշխարհը ձեր թևի տակ, աշխարհը ձեզ հովանի,
Չվում եք ուր կամենաք, ուր տենչանքը կտանի
Չվում եք ուր կամենաք, ուր տենչանքը կտանի։

Ա՜խ երանի ձեզ, կռունկներ, հազար-հազար երանի,
Համերգում եք դուք բազմաձայն, մեղեդիով օրորի,
Դուք ձայնավոր կարոտի, ելևէջներ հեկեկուն,
Գարնանային նոտաներ երգեհոնյան երկնքում,
Գարնանային նոտաներ երգեհոնյան երկնքում։

Ձեզ հետ հուլունք թող շարեմ, պարանոցին ամպերի,
Ու ինձ երկրից առաքեմ, հազար, հազար երանի,
Որ ձեզ կանչեն անցնելիս, սահմաններով հայրենի,
Երանի ձեզ, կռունկներ հազար, հազար երանի,
Երանի ձեզ, կռունկներ հազար, հազար երանի։

Ախ երանի ձեզ, կռունկներ, ախ երանի ձեզ, կռունկներ,
Ախ երանի ձեզ, կռունկներ, ախ երանի ձեզ, կռունկներ,

Ախ երանի ձեզ, կռունկներ, հազար-հազար երանի,
Համերգում եք դուք բազմաձայն, մեղեդիով օրորի,
Դուք ձայնավոր կարոտի, ելևէջներ հեկեկուն,
Գարնանային նոտաներ երգեհոնյան երկնքում,
Գարնանային նոտաներ երգեհոնյան երկնքում։

Խոսք՝ ՄԵՏԱՔՍԵԻ
Երաժշտություն՝ Մարինե ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Կատարում՝ Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում