Դեբյուտային ֆիլմերի նախագծերի մրցույթ

Դեբյուտային ֆիլմերի նախագծերի մրցույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է միայն դեբյուտանտների համար դեբյուտային ֆիլմերի նախագծերի մրցույթ՝ 2018թ. ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով: Մրցույթն իրականացվելու է ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել միայն դեբյուտանտները ֆիլմարտադրող ընկերության միջոցով, որոնք կներկայացնեն դեբյուտային ֆիլմերի իրենց նախագծերը:

Մրցույթի նոր կանոնակարգը և պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում։

«Ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագրական բաժին, ըստ նոր կանոնակարգի և պահանջվող փաստաթղթերի ցանկի՝ երկու առանձին փակ ծրարներով.1-ին ծրարում՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը և կինոսցենար, իսկ 2-րդում՝ կինոսցենարն առանց վերնագրի և հեղինակների հիշատակման, 5 օրինակ ( լեզուն՝ հայերեն, տառատեսակը՝ sylfaen, տառաչափը՝ 12, տողատակը՝ 1,15):

Նախագծերի ներկայացման կամ վերաներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 20-ը»,- ասված է ՊՈԱԿ-ի հաղորդագրությունում։

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում