Չգիտեսթեինչ-1

Չգիտեսթեինչ-1

Ահա ես` աչքերով ամենաթախծոտը, սրտով ամենակոտրվածը,

ամենաբազմաչարչարը ագրեսորների մեջ-

անձանագրեցեք Գինեսի գրքում:

Չեք գտնի մեկ ուրիշ

այսքան փոքրիկ ժողովուրդ`

այսքան մեծ գերեզմանոցով:

Չեք գտնի մեկ ուրիշ

այսքան մեծ ժողովուրդ`

այսքան փոքրիկ հողակտորի վրա:

Եվ չեք գտնի մեկ ուրիշ սիրտ`

կոտրված այսքան անգթորեն:

Դե ինչ, շտապեցեք պատկերել ինձ

Գինեսի գրքում- ահա ես` մի կերպ դիմանում եմ

հենակների վրա ճոճվելով, վերքերի ու

կապտուկների մեջ կորած,

էժանագին ծխախոտը կոտրատված ատամներիս արանքում,

անթրաշ ու քաղցած

մի ագրեսոր:

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում