Քվենտին Տարանտինոյի ֆիլմն ընդգրկվել է աշխարհի լավագույն ռեժիսորների նկարահանած վատագույն ֆիլմերի աղյուսակում

Քվենտին Տարանտինոյի ֆիլմն ընդգրկվել է աշխարհի լավագույն ռեժիսորների նկարահանած վատագույն ֆիլմերի աղյուսակում

Business Insider-ը հրապարակել է վատագույն ֆիլմերի ցանկը՝ նկարահանված համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորների կողմից: Գազետա.ռու-ի փոխանցմամբ, աղյուսակում 44 ֆիլմ է ընդգրկվել:

Արդյունքում, ըստ աղբյուրի, վատագույն ֆիլմերի ցանկը գլխավորել է Ջոն Սինգլթոնի «Հետապնդում» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Թեյլոր Լոթները և Լիլի Քոլինսը։ Ֆիլմը նկարահանվել է 2011-ին:

Աղյուսակի երկրորդ տեղում Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Supernova» ֆիլմն է, որը նկարահանվել է 2010-ին, երրորդ տեղում հայտնվել է Հալորդ Ռամիսի ««Դրախտ ակումբ» կատակերգությունը՝ նկարահանված 1986 թ-ին:

Վատագույն ֆիլմերի հնգյակում ընդգրկվել է նաև Քվենտին Տարանտինոյի «Չորս սենյակ» ֆիլմը, որը նկարահանվել է 1995 թվականին:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում