Քո ձեռքերը

Քո ձեռքերը

Ես սիրում եմ քո ձեռքերը
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենից ամուր գրկում,
Սակայն երբեք չեն… բանտարկում.
Ինձ աշխարհի տերը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չեն խեղդում,
այլ` լոկ փրկում,
Ինչպես փրկում են խեղդվողին…

Քո ձեռքերը,-
Նուրբ,
Ասողիկ,
ՈՒ երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չոր խեցի,
Մարգարիտ եմ քիչ-քիչ դառնում…
Ես սիրում եմ քո ձեռքերը…
“Մարգարիտ եմ քիչ-քիչ դառնում…”-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թանկ լինի, անգին,
Ինչքան չքնաղ ու եզակի,-
Երբեք պիտի չխնայես
Եվ… միշտ… կրծքիդ վրա պահես,-
Թե չէ, քո ջերմ կրծքից հեռու,
(Քո սիրուց ու կրծքից հեռու,
Իսկույն խամրում է, դալկանում,-
Կրկին դարձած… նույն չոր խեցին…

Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ…

Կոմպոզիտոր՝ Նարինե Զարիֆյան
Խոսք՝ Գևորգ Էմին
“Նարեկացի” կամերային նվագախումբ
Դիր.՝ Արամ Թալալյան
Կատարում՝ Էմմա Պետրոսյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում