Բարսեղ Թումանյան․ Քո մեղեդին

Բարսեղ Թումանյան․
Քո մեղեդին

Հայ oպերային երգիչ (բաս), ՀՀ ժողովրդական արտիստ՝ Բարսեղ Ռոբերտի Թումանյանը ծնվել է 1958 թվականի օգոստոսի երեքին, Երևանում։

Կենսագրություն

Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգեցողության բաժնում։ 1982-1983 թթ. երգել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ 1985 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում։

1980 թվականից եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մասնակցել է Լոնդոնի Քովենտ Գարդենում կազմակերպված և «Ինտերվիժըն» ծրագրով ողջ Եվրոպայում հեռարձակված համերգին և կատարել Աթիլլայի արիան Վերդիի համանուն օպերայից:

1990 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնի «Վիգմոր» դահլիճում, որը նրան մեծ հռչակ է բերել։ 1990-ականների սկզբերին ելույթներ է ունեցել եվրոպական քաղաքներում, Ավստրալիայում, որտեղ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆելի դերի համար։

2002-2005 թթ. մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում։ Մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում անցկացվող հայ մշակույթի օրերին։ Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ։

2000 թվականից հանդիսանում է Բարձր արվեստի համաժողովի հայկական մասնաճյուղի նախագահը։ 2010 թվականին Երևանում ելույթ է ունեցել օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ:

Պարգևներ

Չայկովսկու անվան մոսկովյան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ, 1986 թ.

Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային երաժշտական մրցույթի «Գրան պրին», 1987 թ.

ՀՀ ժողովրդական արտիստ, 2006 թ.

Քո մեղեդին

Քեզ համար ծնվեց այս մեղեդին,
Որ բերի իմ սրտի աղոթքներն անլուր,
Որ անտես օրերիդ մեջ անվերջ հնչի,
Շուրջը քո կարոտի անուրջներ ցպնի։

Ես որտեղ, հիմա քեզ որոնեմ
ՈՒ ինչպես, քեզ ինչպես իմ երգով գուրգուրեմ․․․
Դու բարի առեղծվածն ես իմ խենթ կյանքի,
Իմ մեջ տեսիլքն է քո լուռ վառվում։

ՈՒ դաջվում սրտիս, ու դաջվում սրտիս, ու դաջվում սրտիս․․․

Ես չեմ հոգնի կարոտից այս անվերջ,
Այս համառ, ընդմիշտ կօրհնեմ ես քեզ իմ սրտից
Դու իմ մեջ ընդմիշտ արցունք ծովի
ՈՒ մնա հոգուս վեհ թագուհին, հոգուս վեհ թագուհին, վեհ թագուհին։

Կատարում՝ Բարսեղ Թումանյանի
Խոսք՝ Լևոն Բլբուլյանի
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում