Խելառը պատժում է տանուտերին

Խելառը պատժում է տանուտերին

Մի խելառ ու մի խելացի ախպեր են լինում: Սրանք մի պառավ մայր են ունենեւմ: Մի օր պառավը կովն անում է խելառ տղայի առաջը, ասում.

– Կտանես կարածացնես, իրիկունը կբերես: Էդ խելառն էլ կովը տանում է մի խոր ձորի մեջ արածացնում: Աչք է ածում չորս բոլորը, տեսնում է հրեն՝ հազարից ավել ագռավներ իջել են ձորի լանջին: Բերում է կովի ոտները թոկով պինդ կապում, դանակը վերցնում կովը մորթում է ու դառնում ագռավներին ասում:

– Սև – սևավոր տերտերներ, եկեք կերեք ու գնացեք իմ մոր հոգու համար մի պատարագ արեք: Խելառը մեկ էլ նայում է վերև, տեսնում է քարի վրա մի Մողես է կանգնել: Էդ Մողեսին ասում է.

– Հորքուր ջան դու էլ վկա՝ կովը մորթեցի, տերտերներին տվի, որ համ պատարագ անեն, համ էլ կովիս գինը տան: Խելառը էսպես ասում է, թողնում գալիս գյուղ: Մայրն ասում է.

– Այ տղա ուր է կովը:

– Կովը մորթեցի, տվեցի տերտերներին, որ քո հոգու համար պատարագ անեն: Մայրը բարկանում է, գավազանն առնում, ընկնում է խելառի ետևից, ասում.

-Գրողը տանի քեզ, սատանի բաժին ըլնես: Դե գնա կովը բեր, թե չէ շանսատակ կանեմ: Էս խելառը գնում է կովի ետևից: Գնում տեսնում է հավքերը կովի լեշը կերել, ոսկորներն են թողել: Տղային որ տեսնում են, հավքերը թռչում են, փախչում:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում