Լուսնի շողքով

Լուսնի շողքով

Մարդ ու կնիկ պառկել են, բայց դեռ քնած չեն: Տեսնում են մի մարդ գլուխը կախել է երդիկի վրա, տան քունջ ու պուճախին աչք է ածում: Լուսնյակի շողքն էլ ընկել էր տան մեջ, ամեն բան վերևից երևում էր:

Իբր թե ոչինչ չեն տեսել, մարդ ու կնիկ բարձրաձայն զրույց են անում: Մարդը կնկանն ասում է.

– Կնիկ, մի տարի գնացի գողության, ելա տան կտուրը, երդիկը բաց էր, լուսնյակի շողքն ընկել էր ներս, գրկեցի էդ շողքն ու իջա ցած, ինչ որ իմ սիրտն ուզում էր ՝ վերցրի ու յայլա, թռա դուրս:

Գողը երդիկի վրա լսում է էս մարդու պատմածը, սիրտ է առնում, ձեռը մեկնում է լուսնյակի շողքին, իրեն գցում, թրըմփ, ընկնում գետնին, ոտքը կոտրում:

– Կնիկ, կնիկ, – ասում է մարդը, – ել ճրագ վառի, գող է մտել տուն:

Գողն ասում է. – Ոչ էլ ճրագ վառեք, էս ընկնելը որ ես եմ ընկել, էսօր էլ եմ ձեր տանը, վաղն էլ:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում