Դեպարդիեն Վիսոցկու 80-ամյակին նվիրված համերգին ֆրանսերենով և ռուսերենով կկատարի երգահանի երգերը

Դեպարդիեն Վիսոցկու 80-ամյակին նվիրված համերգին ֆրանսերենով և ռուսերենով կկատարի երգահանի երգերը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կժամանի Մոսկվա՝ մասնակցելու ռուս դերասան, երգահան Վլադիմիր Վիսոցկու 80-ամյակին նվիրված համերգին, որի ժամանակ կկատարի Վիսոցկու երգերը ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին՝ «Ռոսիա» համերգասրահում:

Կազմակերպիչները պատմել նե, որ Դեպարդիեն վաղուց էր երազում աշխատել Վիսոցկու և նրա տեսքտերի հետ: Դեռևս 1970-ականներին եղել է «Արձակուրդ Վիեննայում» ֆիլմի գաղափարը՝ Վլադիմիր Վիսոցկու և Էդուարդ Վոլոդարսկու սցենարի հիման վրա: Այն ներկայացնում է համակենտրոնացման ճամբարի գերիների պատմությունը, որոնց հաջողվում է պատերազմի ավարտից մի քանի օր առաջ փախչել: Վիսոցկու կինը՝ Մարինա Վլադին, այդ սցենարը թարգմանել է ֆրանսերեն ու տարել Փարիզ: Երիտասարդ, բայց արդեն հայտնի դերասաններ Ժերար Դեպարդիեն ու Դանիել Օլբրիխսկին համաձայնել են առանց հոնորարի նկարահանվել ֆիլմում: Ցավոք սրտի, Վիսոցկու մահը խանգարել է այն կյանքի կոչել:

«Տարիներ անց Ժերար Դեպարդիեն խանդավառորեն խոսում է Վիսոցկու մասին և ափսոսում է չիրականացված ծրագրերի համար: Վիսոցսկու 80-ամյակին նվիրված համերգի կազմակերպիչների հրավերով նա կգա Մոսկվա և կկատարի երգահանի երգերը ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում