Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները զինծառայության զորակոչից տարկետում կստանան. ովքե՞ր են նրանք

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները զինծառայության զորակոչից տարկետում կստանան. ովքե՞ր են նրանք

Կառավարությունը սահմանել է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:

Ըստ կառավարության նիստում ընդգրկված հարցի՝ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝

1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները,

2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները,

3) միջազգային հեղինակավոր հարթակներում/բեմերում և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

Պայմանները բավարարող քաղաքացուն կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով:

Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին կարող է տրվել տարկետում:

Սկզբնաղբյուր՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում