Ամփոփվեց Կաննի կինոշուկային մասնակցության մրցույթի արդյունքը

Ամփոփվեց Կաննի կինոշուկային մասնակցության մրցույթի արդյունքը

Ապրիլի 9-ին ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվեցին Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության հայտերը:

Ներկայացված 6 կինոնախագծերի մեջ ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը`

1.Արտյոմ Բաղդասարյան՝ «Իններորդ ալիք-Այվազովսկի»,

2.Ելենա Արշակյան՝ «Հարճը»,

3.Մերի Աղախանյան՝ «Մոռացված բնակիչները»։

Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին (Էլ. փոստ` [email protected], հեռախոս` 011-51-93-06):

2018 թվականի մայիսի 8-19-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան («Հայաստանի ազգային կինոկենտրոնի» գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար), անդամներ` Գուժ Թադևոսյան (ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Կարեն Ղազարյան (պրոդյուսեր, «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական և գովազդային գործակալության գլխավոր տնօրեն), Իննա Սահակյան (պրոդյուսեր, «Բարս մեդիա» ընկերության ներկայացուցիչ), Հայկ Սահակյանց («Ռոբերտ Սահակյանցի» անվան անիմացիոն արվեստանոցի տնօրեն), Արմեն Գրիգորյան (պրոդյուսեր):

ՀՀ մշակույթի նախարարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում