Խաթաբալա

Խաթաբալա

«Խաթաբալա» ֆիլմը նկարահանվել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության հիման վրա՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում  1971 թվականին։ Ժանրը՝ կատակերգություն, տևողությունը՝ 69 րոպե, շնորհանդեսը՝ 1971 թվականի հուլիսի 22-ին։

Սյուժե

Փոքր մի թյուրիմացությունից օգտվելով՝ մեծահարուստ Զամբախովը փորձում է իր տգեղ աղջկան ամուսնացնել Պետերբուրգում ուսում ստացած և Թիֆլիս վերադարձած երևելի փեսացուի հետ։ 

Դերերում

Զամբախով – Սոս Սարգսյան

Իսայի – Մհեր Մկրտչյան

Նատալի – Լաուրա Վարդանյան

Մասիսյանց – Վրեժ Հակոբյան

Խամփերի – Մարինե Կարապետյան-Թբիլելի

Քեթևան – Նվարդ Աբալյան

Մարգարիտ – Ռուզան Մանուկյան

Ստեղծագործական խումբը

Բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան

Սցենարը՝ Աղասի Այվազյան, մասնակցությամբ Յուրի Երզնկյանի

Գլխավոր օպերատոր՝ Սերգեյ Իսրայելյան

Նկարիչներ՝ Մինաս Ավետիսյան, Ռոբերտ Էլիբեկյան

Կոմպոզիտոր՝ Խաչատուր Ավետիսյան

Հնչյունային օպերատոր՝ Կարեն Կուրդիյան

Ռեժիսոր՝ Հ. Իսկանդարյան, Գ. Սավանելի

Օպերատոր՝ Ռուդոլֆ Վաթինյան

Խմբագիր՝ Էվերտ Պայազատյան

Մոնտաժը՝ Վ. Հայկազյանի

Նկարիչ-դիմահարդար՝ Բ. Եգորով

Կոմբինացված նկարահանումների նկարիչ՝ Հ. Հովհաննիսյան

Ռեժիսորի ասիստենտներ՝ Ն. Ասատրյան, Լ. Երզնկյան

Օպերատորի ասիստենտ՝ Մ. Խանամիրյան

Նկարչի ասիստենտ՝ Գ. Նալչաջյան

Կինոնկարի տնօրեն՝ Գ. Կարապետյան

Դրվագներում

Մետաքսյա Սիմոնյան, Դոնարա Մկրտչյան, Ազատ Շերենց, Վախթանգ Կիկաբիձե, Ավետիք Ջրաղացպանյան, Հասմիկ Նաղաշյան, Մարիա Ջրպետյան, Արմեն Խոստիկյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում