USD
EUR
RUB

Վազգէն Քհնյ. Պոյաճեան Հոգեւոր Հովիւը նշանակուած է Սիաթըլի Սուրբ Յարութիւն Հայց. Եկեղեցւոյ

 
 
 

Գոհունակութեամբ կը հաղորդենք Թեմիս համայն հաւատացեալներուն, թէ Արժ. Տ. Վազգէն Քհնյ. Պոյաճեան, որ 14 տարիներ Գանատահայոց Թեմէն ներս ծառայած է որպէս Հոգեւոր Հովիւը Մոնթրէալի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ, Թեմակալ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի կողմէ Հոգեւոր Հովիւը նշանակուած է Սիաթըլի Սուրբ Յարութիւն Հայց. Եկեղեցւոյ։

Տէր Հայրը երկար տարիներու վաստակ եւ փորձառութիւն ունեցող հոգեւորական մըն է։ Գանատայի մէջ իր ծառայութեան ընթացքին նախաձեռնած է բազմաթիւ աննախադէպ ձեռնարկներ, հիմնած է նորանոր յարակից մարմիններ, ծրագրած է երիտասարդական նոր շարժումներ, կազմակերպած է բազմաթիւ ուխտագնացութիւններ դէպի Մայր Հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Աւազանի անունով Սարգիս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան Հոգեւոր Ճեմարանէն շրջանաւարտ ըլլալէ ետք, 1993ին Սարկաւագ ձռնադրուած է Գերշ. Տ. Անանիա Եպիսկոպոս Արապաճեանի ձեռամբ։ Իսկ Սեպտեմբեր 26ին, 1999 Գանատահայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի ձեռամբ Քահանայ ձեռնադրուած եւ օծուած է Մոնթրէալի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ մէջ՝ վերանուանուելով Տ. Վազգէն Քահանայ։ Տէր Հայրը 1999-2003 որպէս Հոգեւոր Հովիւ ծառայած է Լավալի Հայց. Եկեղեցւոյ, իսկ 2003-2017 ծառայած է որպէս Հոգեւոր Հովիւը Մոնթրէալի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Եկեղեցւոյ։

Լիայոս ենք, որ Արժ. Տ. Վազգէն Քհնյ. Պոյաճեան շնորհիւ իր հարուստ գիտելիքներուն, հովուական ծառայութիւններուն եւ վարչական կարողութիւններուն, նոր ոգեւորութեամբ պիտի լծուի Սիաթըլի Սուրբ Յարութիւն Հայց. Եկեղեցւոյ առաւել բարգաւաճման եւ պայծառացման։

Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Լրահոս
Գարեգին Նժդեհի հզոր մտքերից Հայրենի հող Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ «Լավ տեմպերացված շանսոնը»․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ Պետք չէ զարմանալ. դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու. Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել պայքարի մասնակիցներին Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից Տեր ողորմեա Գևորգ Հակոբյան, Քելե լաո Ո՞ւր ես, մայր իմ Նկարիչը, որ չհեռացավ հայրենի Արթիկից Ֆրանսիայում հայ երեխաները երգեցին հայ երեխաների համար Մահացել է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը Իսկ ինձ ասում են թե խելոք մնա Ես ձեզ ասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ մեծահամբավ դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկու ղեկավարությամբ Հայկական արդարադատության առաջին «Գրաբուս» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին Սերժ Սարգսյանի կողմից սխալ քայլ էր վարչապետի պաշտոնը ստանձնելը, Նիկոլ Փաշինյանին էլ ղեկավար դեռևս չեմ տեսնում. Սարգիս Գրիգորյան Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 5 Երևանում կկայանա տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը Շատ կուզեի, որ ավարտը լիներ խաղաղ ու արդար. Սիրուշոն՝ Փաշինյանի կազմակերպած հավաքների մասին Սերը պարտականություն չէ Հոգևոր երգի էկումենիկ երեկո Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Մի՛ մրսիր, Երկի՛ր… Լորկայի վերջին խոսքը դահիճներին Վաղը կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ վերջին օրերերի իրադարձությունների առիթով ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ Ցուցադրություն՝ «Գառնի» արգելոց-թանգարանում Խիզախը կամ Աներկյուղը Ակունք համայնքում գնվող Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի տարածքը մաքրվել և բարեկարգվել է Վշապին հաղթողը Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին Արծիվը Հայկական երգն ու երաժշտությունը բազմազգ լսարանին ներկայացնելու համար պատրաստվում են մեծ բծախնդրությամբ Աշխարհի լավագույն սոպրանոներից Բարբարա Ֆրիտոլին վաղը հանդես կգա Երևանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին Պեղվելու են Աղձքում հայտնաբերված «պալատի» ստորին շերտերը Կոստան Զարյան․ Նոր Հայաստանում
website by Sargssyan