Կամակոր թագավորը

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում, մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի՝ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:

Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:

– Թագավորն ապրած կենա, – ասում է նա, – ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի ոչ կարճ:

– Լավ, – ասում է թագավորը, – բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես՝ գլուխդ կտրելու եմ:

Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա գլուխս կտրի:

Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում: Տանում է դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:

– Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը գլուխ տալով, – քո ուզած վերմակը կարել եմ : Տես կհավանես:

– Տեսնենք հասակիս հարմար է, թե ավել – պակաս, – ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտները բաց են մնում:

Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում