Շնաճանճն ու առյուծը

Շնաճանճն ու առյուծը

Շնաճանճը մի օր աչքը բացում է, տեսնում՝ Առյուծի վրա նստած է: – Ըհը, – ասում է, – գազանների թագավորի հետ բարեկամ պիտի դառնամ:

Առյուծի վրա էս կողմ է թռչոմ, էն կողմ է թռչում, Առյուծը բանի տեղ չի դնում:

Աներես Շնաճանճը համը հանում է, մտնում է Առյուծի պոչի տակ, ականջների մեջ, քիթը:

Հետո գնում է Առյուծի ականջն ի վեր փսփսում.- Ով հզոր թագավոր, ես փոքր կենդանիներից եմ, արի ուխտ անենք, բարեկամ լինենք:

Առյուծը ծիծաղում է Շնաճանճի վրա, բանի տեղ չի դնում: Շնաճանճը նորից կրկնում է իր առաջարկը: Առյուծի համբերությունը հատնում է, թաթով զարկում է, որ ջարդ ու փշուր անի, Շնաճանճը մտնում է ականջի խոռոչը: Առյուծը մի քիչ ցավացրել էր, դրա համար էլ Շնաճանճը որոշում է վրեժ լուծել նրանից:

Մի օր, երբ Առյուծը քնած է լինում, Շնաճանճը մտնում է Առյուծի քիթն ու սկսում է բզզալ:

Առյուծը վեր է թռչում, փնչացնում, ցատկոտում դես-դեն, բայց չի կարենում Շնաճանճին դուրս հանել: Բարկությունից Առյուծն սկսում է դունչն էս ու էն քարին զարկել, վերջը աչքերն արյուն լցված ՝ իրեն գլորում է ժայռից:

Շնաճանճը դուրս է պրծնում ու Առյուծի ականջին ասում. – Հիմի ոնց ես, էլ ինձ վրա կծիծաղես:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում