Ճամփին կկանչի

Ճամփին կկանչի

Մի մարդ մի տան ղոնախ է ընկնում: Էդ մարդը որ տուն է մտնում , տանտիկինը ղազանը կրակի վրայից վերցնում է ու թախտի տակին թաքցնում: Ղոնախը մտածում է. “Գիշերը վեր եմ կենալու, ղազանը բացեմ, տեսնեմ միջին ինչ կա”:

Երբ տանեցիք քնում են, ղոնախը չորեքթաթ գնում է ղազանը թախտի տակից հանում, բերանը բացում, տեսնում մի եփած սագ է միջին: Սագը հանում է, տանում դնում իր խուրջինում, չորեքթաթ տալով գնում է տաշտից հաց հանում, լցնում խուրջինը, հետո էլ թառից մի աքլոր է վերցնում, էլի խուրջինում դնում, տանտիրոջը ձեն տալիս:

Տանտերը քնակոլոլ վեր է կենում, ղոնախը հարցնում է. – Ախպեր, Ղազ – ղալեն որ Ղազան – ղալից դուրս եկավ մտավ խուրջին – ղալեն, էն ժամանակը դու քանի տարեկան էիր: Տանտերը, թե.- Էն վախտը ես հալա ծնված չէի:

Ղոնախն ասում է. – Ես էն վախտը կարգին տղա էի, չորեքթաթ տալով գնում էի տաշտից հաց հանում:

Ղոնախը խուրջինն ուսն է գցում, ճամփա ընկնում: Տանտերն ասում է. – Ուր ես գնում, այ ախպեր, աքլորը հլա չի կանչել, կաց, կլուսանա, կգնաս:

Ղոնախը թե. – Աքլոր է, էլի, էստեղ կանչել չի, ճամփին կկանչի:

Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում