Երկու այծ

Երկու այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա: Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:

– Դու ետ գնա, որ ես անց կենամ, – ասաց մեկը:

– Ինչու դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, – պատասխանեց մյուսը:

– Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:

– Ներողություն կանես: Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես: Այծերը ճակատ – ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Ղազարոս ԱՂԱՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում